պատկերացրեք մի քաղաք կար, այդ քաղաքում երբ յուրաքանչյուր մարդ 20 տարեկան էր դառնում, և իսկական սեր չեր գտնում նա մահանում էր։ Այդ քաղաքում մի տղա էր ապրում, նրա անունը Ռիչարդ էր նա գիտակցելով որ, շուտով 20 տարեկան է դառնալու և իսկական սեր չի գտել, նա սարսափում էր որ շուտով կարող է մահանալ ։ Ռիչարդը ինքն իրենվստահ չեր, նա միշտ իր որոշումներով կասկածում էր, նա ընկեր չի ունեցել ,նա իր ամբողջ մանկությունը մենակ է անցկացրել, և իր մոտ ստեղծվել է անվստահ կերպար նա այնքան անվատահ էր որ իրեն համարում էր տգեղ, անհաջողակ, Ռիչարդը ուներ մեկ հավատարիմ ընկեր, իր շուն Հունթերը։ Մի օր երբ Ռիչարդը քայլում էր այգում նա մտածեց թե ինչպես է մահանալը, արդյոք պետք է վախենալ թե ոչ, և իր մեջ կարծիք է կազմում որ մարդիկ ինչպես ստվեր լինեն, երբ մահանում են նրանց հոգիները ազատվում են այդ ստվերի աշխարհից այսինքն իրական աշխարհից. մտածեց Ռիչարդը և շարունակեց քայլել, նա ճանապարհին հանդիպեց մի աղջկա որը ծանր գրքեր էր տանում Ռիչարդը որոշեց համարձակվի մոտենալ այդ աղջկան և օգնություն ցույց տալ, բայց երբ մոտենում էր փոշմանեց, վախը նրան չթողեց, բայց նա շարունակեց աղջկան հետևել, Ռիչարդը կարծես 15 տարեկան տղայի նման սիրահարվել էր։ Ռիչարդը իրեն անհաջողակ էր համարում, բայց նա շատ լավ պոետ էր, մեկ ամբողջ օրում, նա այդ աղջկան բանաստեղծություներ էր գրում և թաքուն ուղարկում։ Ռիչարդը շատ էր սիրում իր շան հետ խոսալ, կարծես խելագար լինի, նա իր շան հետ նստում խոսալով ստեղծագործում էր, շունը այնպես որ հաչում որ թվում էր թե իսկականից խոսում է։ Ռիչարդը գրեց այսպիսի մի ստեղծագործություն և նորից ուղարկեց.
<<Մոլորվում եմ քո աչքերում,Ապա կրկին եմ ես սիրահարվում,Րոպեներն են դանդաղում,Իդեալական քո աչքերում,Ամբողջությամբ սերն է ինձ կառավարում, Մոռանալ քեզ չեմ կարում»
Սա գրեց իր ծննդյան օրից առաջ, հասկանալով որ վաղը կարող է այլևս այդ աղջկան չտեսնել,
Նա անցկացնում էր իր վերջի ժամերը իր շան հետ խոսելով, նա պատմում էր այդ աղջկան մասին թե ինչպես է սիրում, նա հիշեց թե ինչ լավ ժամանակներ է անցկացրել իր շան հետ, նա հիշեց իր ծնողներին և կամաց-կամաց քնեց։ Բայց նա երբ առավոտը արդնացավ, նա մոռացել էր որ մահանալու է, Ռիչարդը երբ քունից դուրս եկավ, հասկացավ որ նա ողջ է, Ռիչարդը ուրախ էր և զարմացած, և այդ պահին նա լսեց որ իր շունը ուրախ հաչում երբ տեսնում է, որ Ռիչարդը կենդանի է, և այդ պահին հասկացավ որ կարեվոր չե թե ում ես ինչպես էս սիրում, կարևորը սիրես նրանց թե ում գիտես, եթե քեզ քո ընկերը, ծնողը, շունը, չսիրեն քեզ երբեք ոչ մեկ չիսիրի։ Երբ Ռիչարդը հասկացավ որ նա այդքան անհաջողակ չե նա որոշեց գնալ աղջկան խոստովանել։