Ես մեծ հաճույքով մասնակցեցի այս ճամփորդությանը, որովհետև ես սիրում եմ ուսումնասիրել անոմալ երևույթները։
երբ մենք հասանք Պ. Հերունու ռադիոալեհավաքի մոտ, ես զարմացա այդ սարքի չափսերից ես այդ պիսի չեմ պատկերացրել, ես նույնիսկ սարքը չեի պատկերացնում որ այդպես մեծ կարող էր լինել։
Հաջորդ մեր կանգառը Ամբերդներ, մենք գնացինք Արագածի անոմալ ճանապարհով որպեսզի, ուսումնասիրել հակա գրավիտացիոն դաշտի վայրը, մենք փորձեցինք չափել ճանապարհը հարթաչափով, բայց բան չստացվեց որովհետև ճանապարհը հարթ չէր և կարծես դա խաբկանք էր։
Երբ մենք հասանք Ամբերդ ես առաջին անգամ տեսա այդպիսի շինություն որ պահպանվել է 7 դարից, վայրը շատ հիանալի էր, երբ մենք արշավ էինք կատարում ես մտածում էի թե ինչպես են մոնղոլները այդ ամրոցը գրավել,երբ մենք հասանք, մենք ամրոցը ուսումնասիրեցինք, լիքը լուսանկարներ նկարեցինք, ամրոցի եկեղեցում սուրբ Աստվածածին երգեցինք, ժամանակը այնքան էր որ ես հասցրեցի նոր մարդկանց հետ ծանոթանալ ես ծանոթացա Իրաքից տուրիստների հետ հուսով եմ էլի կհանդիպեմ իրենց ուրիշ ճանաչողության ժամանակ, վերջում պարեցինք Քոչարի և հետ դարձանք դեպի քոլեջ։