Այս տարվա մեր ուսումնական շրջանը շատ արագ անցավ։ Ես լիքը նոր ընկերներ և գիտելիքներ ձեռք բերեցի այս տարի քոլեջում։ Ինձ դուր եկավ աշխատել անձնական նախագծերով, որովհետև ես գրում էի և հետազոտում էի այն, ինչը ինձ հետաքրքիր էր: Մենք նաև ավելի հետաքրքիր նախագծեր ենք կատարել, ես մաթեմատիկայից գրել և համառոտել եմ քառակուսային ֆունկցիան։ Ինձ դժվար էր ընկալել ֆիզիկան և հասարակագիտությունը, բայց ես փորձեցի աշխատել։ Իմ մասնագիտական առարկան՝ գրաֆիկական դիզայնը, ինձ դուր է գալիս, որովհետև երբ ինչ-որ մի հետաքրքիր միտք եմ մտածում, փորձում եմ համակարգչային գրաֆիկայով ստեղծել իմ միտքը։ Մենք նաև շատ հետաքրիր վայրեր ճամփորդեցինք, մենք ճամփորդել ենք Էրեբունի, Արին բերդ, որպեսզի ուսումնասիրենք Վանի թագավորության դարաշրջանը։ Քանի որ մենք սկսեցինք կարդալ Իսահակյանի ստեղծագործությունները, գնացինք Իսահակյանի տուն-թանգարան: Իհարկե, նախապես այցելեցինք մեր մեծերի Պանթեոն, որտեղ տեսանք Իսահակյանի շիրիմը մեր անվանի գործիչների շիրիմների հետ միասին։ Երբ մենք ուսումնասիրում էինք հին 4-5 դարաշրջանը, մենք ճամփորդեցինք հին մայրաքաղաք Դվին, իսկ մեր մասնագիտական առարկայի շրջանակում եղանք Երվանդ Քոչարի տուն — թանգարանում ու ծանոթացանք մեր հայ նկարչի և քանդակագործի ստեղծագործություններին։ Վերջին մեր ճամփորդությունը Օրգով գյուղն էր, որտեղ ծանոթանանք անոմալ տարածքների հետ։ Այս ուսումնական տարին շատ հետաքրիր անցավ։
Uncategorized