Այս աշխատանքում ես ստեղծել եմ լոգո և բրենդինգ իմ մարքետինգային աշխատանքի համար, ես օգտագործել եմ Gravit designer |Corel Vector ծրագիրը , աշխատանքում ես շատ օգտագործել Shape գործիքը որ ստանամ այս աշխատանքները
Անցած ուսումնական տարվա ընթացքում ես մի քանի ձեռքբերումներ եմ ունեցել, որոնց մասին կցանկանայի խոսել։ Նախ, ես նախագծեցի լոգո մեղր արտադրող ընկերության համար: Օգտագործելով իմ դիզայներական հմտությունները և ուսումնասիրելով թիրախային լսարանի նախասիրությունները՝ ես ստեղծեցի լոգո, որը փոխանցում է արտադրանքի բնականությունն ու որակը։
Երկրորդ, ես մշակեցի բրենդինգի ռազմավարություն մի կեղծ ընկերության համար, որը մասնագիտացած է կայուն տնային ապրանքների մեջ: Լոգոյի, դիզայնը արտացոլում էր ընկերության արժեքները:
Եվ վերջապես, ամենահուզիչ նախագծերից մեկը Վան Գոգի ոճով նկար ստեղծելն էր՝ օգտագործելով երկրաչափական ձևեր: Ես ուսումնասիրեցի Վան Գոգի աշխատանքը, նրա տեխնիկան և ոճի բնորոշ գծերը։ Այնուհետև ես կիրառեցի երկրաչափական ձևեր և գույներ՝ վերաիմաստավորելու նրա աշխատանքը և ստեղծելու նրա նկարի իմ մեկնաբանությունը:
Այս նախագծերն ինձ թույլ տվեցին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառել գործնականում, ընդլայնել իմ սահմանները և զարգացնել իմ ստեղծագործական և մասնագիտական կարողությունները։
Այլ աշխատանքներ
Hasbro- ը ամերիկյան ընկերություն է, որը արտադրում է խաղալիքներ եւ տախտակամածային խաղեր¹. Ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին Հասենֆելդ եղբայրների կողմից¹.
Հասբրոյի լոգոն կարմիր գույնով «Հասբրո» բառն է²:
Այս աշխատանքը նախատեսված է՝ մեղրի արտադրության համար։ Կատարել եմ ուսումնասիրություն տարբեր մեղրի լոգոներ, և իմ առջև դրել եմ նպատակ՝ ստեղծել յուրահատուկ լոգո։ Իմ ոգեշնչման աղբյուրներն են՝ երաժշտությունը կամ բնությունը։ Այս աշխատանքը կատարելիս ինձ շատ օգնեց այդ փաստը, լոգոն մտածեցի լսելով՝ Վիվալդի Չորս Սեզոներ կոմպոզիցիան և պարզեցի․ թե ինչ հետաքրքիր է հնչում ամեն մի կոմպոզիցիան, և որոշեցի ստեղծել այնպիսի լոգո, որի մեջ լինի մի քանի ինֆորմացիա՝ մեղրագույն արև, ծաղիկ և մեղու։
Նախագիծի ժամանակ ես օգտաագործել եմ Adobe Ilustrator ծրագիրը որը ես այդքան չեմ սիրում օգտագործել, ես աշխատել եմ իմ ոճով օգտագործելով մինիմալ դետալներ և Shape գործիքը;
https://www.canva.com/design/DAFbx8kBnlM/Y7vPZe449bWxH_AWmdU1bg/view#3