Ես այս ճամփորդությանը մասնակցեցի մեծ սպասումներով և մեծ ընկերությունով։ Ես երկրորդ անգամ այցելեցի այս Վաղաշեն, երբ նորից ետ եկա Վաղաշեն , ես նկատեցի որ, վերջի այցելումից տարածքը ենթարկվել է փոփոխությունների։ Մինչ հասնելը մենք այցելեցինք Հայրավանք եկեղեցին։ Մենք ծանոթացանք Գեղարքունիքի մարզի աինի հետ որոնք մեզ խորհուրդներ տվեցին թե ինչ անել հրդեհի ժամանակ, ինչպես փախչել օձի հարվածից և։ Երբ արդեն գիշեր էր մենք վառեցինք խարույկ, խարույկի մոտ մենք երգ էր ենք երգում և լավ ժամանակ անցկացնում ։ Հաջորդ օրը ես սկսեցի շուտ քան մյուսները, նախաճաշից հետո մենք մաքրեցինք տարածքը, որովհետև մեզ հյուր են գալու Մարտունիի սովորողները, մենք իրենց հետ երգում ենք և խաղեր խաղում։ Գիշերը մենք վառեցինք մեծ խարույկ և շատ երկար խարույկի մոտ մնացինք, խաղալով, երգելով, չնայած որ գիշերը լսվում էր գայլերի ձայները, մենք այդ քան չէինք վախենում։ Երբ արդեն երրորդը օրը եկավ, չնկատեցի թե ինչպես արագ այդ երեք օր անցավ, երրորդ օրը այցելեցինք Կոթավանք , մեզ պատմում են ներքին Գետաշեն գյուղի մասին։ Վերջում մենք այցելեցինք սևանի մի այլ ափ լողալու համար և այդտեղ վերջացավ մեր ճամփորդությունը։ Մեր ճամփորդությունը շատ հետաքրիր և հաճելի անցավ, ես ձեռք բերեցի նոր ընկերներ։