Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։
ՆՇԱՆՆԵՐԸ՝
- գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝
կորուստ, - ջերմության զգացում,
- մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան
վախ, - ցավ և ճնշում կրծքավանդակում,
- դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
թելանման անոթազարկ
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ՝
Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։