հարցեր ինքնաստուգման համար
- Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը
1. Արյան ճանապարհով
2. Սեռական ճանապարհով
3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ) - Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները
1. Արյան ճանապարհով
2. Սեռական ճանապարհով
3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ) - Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց
Պետք է ունենալ պատասխանատու վարքագիծ. ունենալ մեկ զուգընկեր, չօգտագործել ներերակային թմրանյութեր: - Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:
Վարակվելու պահից վեց ամիս անց կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար: - Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով
ՄԻԱՎ-ով կարող են վարակվել՝ ներերակային թմրանյութեր օգտագործողները, պատահական սեռական զուգընկերներ ունեցողները, միգրանտները, և այն մարդիկ, ովքեր չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին: - Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը “պատուհանի շրջանում”։
«Պատուհանի շրջանը»կարող է տևել մոտավոր 6 ամիս: Այս վեց ամիսների ընթացքում մարդ կարող է վարակված լինէլ բայց պատուհանի շրջանի պատճառով նրա արյան մեջ չկարողանան հայէնաբերել վարակը։ - Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն: Այս դեպքում հիվանդը պետք է ընդունի հակառետրովիրուսային դեղորայք այլապես նա կմահանա խիստ իմանային անբավարարվածությունից։ - Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա
Այն տարիների ընթացքում թուլացնում է մարդու իմունային համակարգը, և մարդը դառնում է խոցելի ցանկացած հիվանդության դեմ: - Որ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ: - Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ
ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնում - Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները
Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ: - Վարակվելուց որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը
Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում: Բայց եթե հետազոտվել է, և կանոնավոր, ամեն օր խմում է իր նշանակված դեղերը, ապա մինչև նրա կյանքի վերջ ՁԻԱՀ-ը չի զարգանա: - ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:
ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը: