1.Հանձնարարություն՝ խանութից գնել և ուտել կամ ըմպել իմ սիրած թունավոր ուտելիքը, կամ ըմպելիքը:
2.Թուղթը պահել, թղթի վրայի բաղադրությունը խոշոր լուսանկարել և գցել բլոգում:
3.Վերցնել բաղադրությունից առաջին 5 նյութերը և դուրս գրել լուսանկարի տակ:
- կարտոֆիլ
- Բուսական յուղ
- Սննդային հավելումներ
- Կաթի շիճուկի փոշի
- Աղ
4.Յուրաքանչյուր նյութի վերաբերյալ գտնել տեղեկություն և կարճ ներկայացնել բլոգում, թե ինչ նյութ է դա և արդյոք թունավոր է այն:
Ըստ բաղադրության չիփսերի մեջ ամենա շատը և ամենա օգտակար բաղադրիչը կարտոֆիլն է, որովհետև կարտոֆիլը պարունակում է 75% ջուր և 25 % չոր նյութեր։ Քանի որ չիփսը պատրաստվում է մեծ քանակությամբ Բուսական յուղ, սննդամթերքը պարունակում է ավելի շատ Ճարպեր քան սննդատեսակների 99 տոկոսը, հարկավոր է նշել, որ չնայած նրան, որ կան սննդի տեսակներ (1%) ,որոնք պարունակում են ավելի շատ Ճարպեր, սակայն այս սննդամթերքը ինքնին ավելի հարուստ է Ճարպեր-ով քան ցանակացած այլ տարրով: Համանման ձևով այս սննդամթերքը համեմատաբար հարուստ է Կալորիականություն, Հագեցած ճարպ, Մոնոչհագեցած ճարպ և Պոլիչհագեցած ճարպ տարրերով։ Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերությունում և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Որոշ սննդային հավելումներ ունեն գործածության լայն տարածում և բավականին հեշտացնում են սնունդ արտադրողների «հոգսերը», իսկ սպառողները, սննդամթերքի մակնշման մեջ «E» ինդեքսը տեսնելով, մտահոգվում են` արդյոք այն վտանգավոր չէ առողջության համար: Ուստի սպառողների տեղեկատվության համար մի փոքր ներկայացնենք,Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ, որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով՝ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման գործընթացում տեխնոլոգիաների կատարելագործման, ինչպես նաև սննդամթերքի սպառողական հատկությունների բարելավման, պահպանման ժամկետների երկարացման անհրաժեշտության դեպքում, եթե այդ ամենը հնարավոր չէ իրականացնել այլ եղանակներով կամ տնտեսապես արդարացված չէ: չիփսերի մեջ մտնում են կաթի շիջուկի փոշի որը օգտագործվում է չիփսերին համ տալու համար ։ Այսքանից հետո կարելի ասել որ չիփսերը այդքան առողջարար չեն առողջության համար, որովհետև շատ ճարպեր է պարունակում, որը առողջարար չէ։