ՆախագիծՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր․Նպատակը՝ ճանաչել մեր հայրենիքի առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկություները, ծանոթանալ ազգաին խոհանոցի բաղադրա տոմսերի հետ․ժամկետը փետրվարիծ 1-28 ընթացքը1.Համացանցիծ գտնել թէ ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում առնվազն տաս խոտաբույս․2.Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին, այդ խոտաբույսի բուժիչ հատկություների մասին և այլ օգտակար հատկություների վերաբերյալ․3.Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել թէ ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում․4.Տեղադրել բաղադրատոմսը բլոգում․
Արդյունքներ՝1. Եղինջ– Եղինջը դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Եղինջն օգտագործում են աղցաններ, ապուրներ եւ այլ ուտեստներ պատրաստելու համար։
Մասուր՝Իր մեջ պարունակվող բազմաթիվ օգտակար նյութերի ու վիտամինների շնորհիվ մասուրը խորհուրդ է տրվում օգտագործել շատ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Մասուրի օգտակար հատկությունները ճանաչված են ոչ միայն ժողովրդական, այլև՝ պաշտոնական բժշկության կողմից: Օրինակ՝ մասուրի յուղը օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ:Մասուրը բնութագրվում է հետեւյալ բուժիչ հատկանիշներով.լուծողական, միզամուղ, լեղամուղ, ընդհանուր ամրապնդող, հակառևմատիկՄասուրի թուրմը դրական ազդեցություն է ունենում արյունատար համակարգի վրա՝ մաքրելով արյունը տարբեր վնասակար նյութերից, նպաստում է արյան կարմիր մարմինների արտադրմանը և լավացնում է անոթների վիճակը: Հատկապես այն արժեքավոր է սակավարունության, լյարդի, երիկամների եւ միզապարկի բոլոր տեսակի հիվանդությունների ժամանակ
1.զնվամորին վայրի կիսաթուփ է, նրա բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները։Նաև ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ
Ուրց՝Ուրցը բուժում և կանխարգելում է հարբուխը, օժտված է ցավազրկող, խորխաբեր, հակաբորբոքային և հակասեպտիկ հատկություններով, մեղմում է հազը, օգտագործվում է գրիպի, բրոնխիտի, անգինայի և շնչառական այլ հիվանդությունների բուժման ժամանակ։
Երիցուկ՝Երիցուկն օգտագործվում է բժշկության մեջ։Այս բույցով պատրաստված թուրմը պիտանի է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման համար։ Երիցուկով թուրմ կարելի է տալ նաև երեխաներին։Այս բույսը բարերար ազդեցություն ունի ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի վրա։ Երիցուկով թուրմը կօգնի ազատվել բերանի խոռոչի քրոնիկ բորբոքումներից և մրսածությունից։ Այն բարերար ազդեցություն ունի նաև շնչուղիների, մազերի վրա։ Կարելի է երիցուկով թեյ խմել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ։ Երիցուկով լոգանքը կարող է հիանալի ազդեցություն ունենալ մաշկի վրա։ Երիցուկով թուրմ քսե՛ք Ձեր դեմքին․ մաշկն ավելի հարթ ու նուրբ կդառնա։
Առյուծագի՝Առյուծագին, որը հայտնի է նաև այլ անուններով՝ առյուծատունկ, առյուծոտն, սրտախոտ, դեղաբույս է։ Ընդ որում՝ Հայաստանում հանդիպում է երկու տեսակ՝ առյուծագի սովորական և առյուծագի մեղրածուծային։ Առաջինը տարածված է բոլոր մարզերում, երկրորդը՝ Գեղարքունիքի մարզում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, գետափերին, ճամփեզրին և այլն։Առյուծագին օգտագործվում է սրտանոթային նևրոզների, կարդիոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, սրտի արատների, նյարդային համակարգի խանգարումների, ֆունկցիոնալ խանգարումների, ադենոմայի և սեռական անկարողության բուժման նպատակով։ Այս առյուծագի թուրմն օգնում է հանգստանալ, օժտված է արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, ցավազրկող հատկություններով։ Նվազեցնում է զարկերակային ճնշումը, դադարեցնում է գլխացավը, օգնում անքնության, նևրալգիայի, պարալիչի և այլ դեպքերում։