1․Կարդա՛ ավանդությունը և կատարի՛ր առաջադրանքները։
Աշխարհի ամենագեղատեսիլ յոթ անկյուններից մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի վանքը: Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:
-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:
Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:
1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:
Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանական համալիրի հիմքը դրել են Բագրատունիները։ Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված մի գեղեցիկ առասպել կա։ Առասպելը պատմում է, որ երբ կատարել են վանքի օծման արարողությունը, այդ ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, «արծին»՝ արծիվ։ Առասպելն իր պատկերավորումն է գտել հենց գլխավոր եկեղեցու արևելյան պատին։ Պատի վրա պատկերված են երկու հոգևորականներ, ովքեր իրենց ձեռքին բռնած պահում են եկեղեցու մանրակերտը, իսկ վերևում ճախրող արծիվն է։Վանքի սեղանատունը կառուցվել է 1248-ին՝ ճարտարապետ Մինասի կողմից։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան 12 սյուները խորհրդանշում են Քրիստոսի 12 առաքյալներին: Վանքի տարածքում՝ ժայռալանջերին, կան մի քանի աղոթարաններ, որոնք թվագրվում են 5-7-րդ դարերով:
2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:
Քարե հուշարձանները վանքերն են, իսկ կանաչ հուշարձանները՝ ընկուզենիները:
3.Ինչպե՞ս ես հասկանում ‹‹ Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը›› նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։
Տաճարում սովորաբար մարդիկ աղոթում են, իրենց հոգին են բացում: Իսկ ընկույզն ուտում են: Չնայած նրան, որ ընկույզը քաղցր համ չունի, այնուամենայնիվ այն համեղ է:
4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։
Դիլիջան, Հաղարծին-հատուկ գոյականնե
1281 թվականին , 700 տարեկան, յոթ -Թվական